ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեղրի հէկ-ի շինարարության բացման ժամկետներն արդեն ճշտված էին, բայց դա համընկավ Իրանում երկրաշարժի հետ, դրա համար հետաձգվեց»:

Արմեն Մովսիսյան «ՀԺ»

Ինչպես ժամանակին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վատ պարողին մշտապես խանգարող հանգամանքներ լինում են: Այսինքն՝ գործ չարող պաշտոնյան միշտ էլ կարող է ինչ-որ պատճառներ բերել՝ արդարանալու համար: Տվյալ դեպքում Հայաստանի մշտական նախարարներից մեկը՝ ՀՀ էներգետիկայի «շարիկ գլորող» Մովսիսյանը, Իրանում տեղի ունեցած երկրաշարժով է պատճառաբանում իրենց կողմից չարված աշխատանքները: Հետաքրքիր է՝ եթե երկրաշարժ չլիներ, Արմեն Մովսիսյանն ի՞նչ բնական աղետի հետ էր պայմանավորելու Հայաստանի էներգետիկ ծրագրի անկատարությունը:




Լրահոս