«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Եվրոպայի անվտանգության համար ավելի լուրջ վտանգ է, քան Ռուսաստանը, հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը` The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Քաղաքական գործիչների կարծիքները կիսվել են, թե արդյո՞ք Ռուսաստանը կամ «Իսլամական պետությունը» ավելի մեծ սպառնալիք են: Անձամբ ես կարծում եմ, որ ավելի մեծ սպառնալիք է «Իսլամական պետությունը»,- հայտարարել է Զեմանը: Ինչպես ասել է նախագահ Օբաման` Ռուսաստանը կարող է ռազմավարական գործընկեր դառնալ միջազագային ահաբեկչության դեմ պայքարում»:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է համագործակցեն «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային մակարդակով գործողությունների կոորդինացման համար»: