ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուզում եմ ստեղծել միջին, մեծ, մանր բիզնեսմենների կուսակցություն, անունը դեռ չեմ որոշել»:

Արայիկ Հայրապետյան «Հրապարակ»

Դե իհարկե, ի՞նչ կարիք կա անուն ընտրելու վրա ժամանակ ծախսել, ինքն իրեն կլինի էլի: Օրինակ՝ ի՞նչ վատ անուն է՝ ԼԱՎ կուսակցություն: Նայե՛ք՝ ինչքան դրական նոտաներ կան այդ երեք տառի մեջ: Այս կուսակցությունը կկարողանա իրականում սարեր շարժել, այլ ոչ թե «Ժառանգության» պես միայն խոստանալ: Բայց կարելի է նաեւ բացել հապավումը. «Լավանդայի Արայիկի «Վոլգա»-ում» կուսակցություն: Այսպես հա՛մ կուսակցության առաջնորդը կանմահանա, հա՛մ էլ կուսակցության մասին պատկերացումները կամբողջանան: Ընդունված է ասել՝ կուսակցություններ կան, որ մեկ մեքենայում տեղավորվում են: Վա՞տ է:




Լրահոս