
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել` ըստ որի Ա. Փիլոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի ապրիլի 18-ի ԱԽ-14-Ե-7 եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Աննա Փիլոսյանին նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Հայաստանի Հանրապետության նախագահ»,- նշված է հրամանագրի մեջ: