Այսօր Ադելի ծննդյան օրն է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր անգլիացի երգչուհի, Գրեմմիի մրցանակակիր Ադելի ծննդյան օրն է: Նա  ծնվել է 1988 թվականի մայիսի 5-ին` Լոնդոնում։ Ադելը առաջին անգամ երգել է դպրոցական բեմում և կատարել է երգիչ Գաբրիելի «Rise» երգը։ Այդ ժամանակաշրջանից նա իր վրա կրում է սիրելի կատարողների՝ Էտտա Ջեյմսի ու Դաստի Սպինգֆիլդի ազդեցությունը` խոստովանելով, որ նրանց ձայնագրությունները պատահաբար են հայտնվել իր ձեռքում։

Նա սովորել է Լոնդոնի կատարողական արվեստի և տեխնիկայի դպրոցում (որտեղ ուսանել են նաև Էմի Վայնհաուսը, Լեոնա Լյուսիսը և այլք)։ Ուսումը ավարտել է 2006 թվականի մայիսին։ 2 ամիս անց նա իր 2 կոմպոզիցիաները թողարկեց PlatformsMagazine.com օնլայն մշակութային ամսագրում։

adel1

Իր առաջին բրիտանական շրջագայությանը նա մեկնեց 2007 թվականի հոկտեմբերին։ Հենց այդ ժամանակ MySpace-ում հայտնվեց Ադելի դեմո-ձայնագրությունը, որը արվել էր վաղ տարիքում։ MySpace-ում ունեցած հաջողության շնորհիվ, շուտով նա ստացավ իր առաջին պայմանագրի առաջարկը Pacemaker Recordings լեյբլի կողմից և թողարկվեց նրա դեբյուտային սինգլը՝ «Hometown Glory»-ին։

Երգը իր հարազատ քաղաքի՝ Թոթենհեմի մասին էր և գրավեց շատ մարդկանց։ iTunes-ում այն ճանաչվեց «շաբաթվա լավագույն սինգլ», 2008 թվականի ապրիլին երգը հայտնվեց բրիտանական թոփ-40 հիթ-շքերթում, անյ բանից հետ, երբ դարձավ «Սկինս» սերիալի սաունդթրեկը։ 2007 թվականի դեկտեմբերին նա ստացավ Brit Awards Critics’ Choice Award(որը հանձնվում է դեռևս ալբոմ չունեցող արտիստին)։ XL Recordings-ի հետ կնքած պայամանագրի արդյունքում Ադելը թողարկեց իր 2-րդ երգը՝ «Chasing Pavements», որը մեկ ամիս գտնվում էր 2-րդ հորիզոնականում բրիտանական հիթ-շքերթում։

adel2

Իսկ դեբյուտային ալբոմը թողարկվեց 2008 թվականի հունվարին և կոչվում էր 19։ Այն միանգամից գրավեց առաջատար հորիզոնականներ ու թողարկումից ընդամենը մի քանի շաբաթ անց վաժառվել էր 500 հազար օրինակով և ստացել պլատինե կարգավիճակ։ Columbia Records-ի հետ երգչուհին պայմանագիր կնքեց 2008 թվականի մարտին և անցակցրեց հաջեղ շրջագայություն ամբողջ ԱՄՆ-ում և Կանադայում։19-ը ալբոմը 2008 թվականի հունիսի 20-ին թողարկվեց ԱՄՆ-ում և գրավեց 10-րդ հորիզոնականը։ 2010 թվականին նա առաջադրվել էր Գրեմմի, որպես լավագույն «փոփ-վոկալ կատարում» «Hometown Glory»-ի երգի համար։

Նույն տարվա սեպտեմբերին կատարելով Բոբ Դիլանի հանրահայտ «Make You Feel My Love» երգի քավր տարբերակը բրիտանական Իքս Ֆակտոր նախագծի ժամանակ, քավրը թողարկվեց ու բարձրացավ չարթերի 4-րդ հորիզոնական։ Բայց Ադելի մեծ ճանաչում և փառք բերեց նրա 2-րդ ալբոմը՝ «21-ը»։ Ալբոմը թողարկվեց 2011 թվականի հունվարի 24-ին Մեծ Բրիտանիայում, իսկ Ամերիկայում ռելիզը կայացավ փետրվարի 22-ին։ Երաժշտական քննադատները բավականին լավ գնահատեցին ալբոմը։ Առաջին սինգլը «Rolling in the Deep»-ը շուրջ 7 շաբաթ մնաց 1-ին տեղում Billboard Hot 100-ում։ Ալբոմը բարձրացավ առաջին հորիզոնական Մեծ Բրիտանիայում(6 շաբաթ), Իռլանդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Նոր Զելանդիայում, Ավստրիայում, Բելգիայում, իսկ 2011 թվականի մարտին նաև Billboard 200-ում։

adel3

Հաջորդը «Someone Like You» ստեղծագործությունն էր, որը Ադելը կենդանի կատարել է Brit Awards-ի ժամանակ։ Այս երգը նունպես առաջինն էր Բրիտանիայում։ Official Charts Company-ի տվյալներով Ադելը իր երկու ալբոմներով և երկու երգով գտնվել է առաջատար հնգյակում, դառնալով երկրորդը պատմության մեջ Բիթլզից հետո, որոնք ևս հասել քին նման արդյունքի։ 2012 թվականի սկզբին լույս տեսավ Ադելի «Set Fire to the Rain»-ը, որը դարձավ առաջատար Billboard Hot 100-ում։

Այդ տարվա մայիսին «21» ալբոմը Մեծ Բրիտանիայում վաճառվեց 4274300 օրինակով, նաև ներառվեց Բրիտանական մեդիաշուկայում երբևէ թողարկված լավագույն ռելիզների հնգյակում։ 2012 թվականի Գրեմմիի մրցանակաբաշխությունը Ադելը հաղթեց միանգամից 6 անվանակարգերում։ 2013 թվականին ստանում է Ոսկե Գլոբուս և Օսկար 007։ Կոորդինատները «Սքայֆոլ» ֆիլմի երաժշտության համար՝ որպես լավագույն սաունդթրեք։




Լրահոս