ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացին չունի Երեւանի գրանցում, բայց զագսավորված է, ապա այդ դեպքում նա ինչպե՞ս պետք է գրանցվի Երեւանում: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի դրա համար: Հնարավո՞ր է, որ նա մեխանիկորեն Երեւանի գրանցում ստանա, թե՞ մեկը մյուսի հետ կապ չունի:

Լուիզա Արիստակեսյան (21 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե քաղաքացին ցանկանում է ունենալ Երեւանի գրանցում, ապա պետք է ներկայացնի սեփականատիրոջ համաձայնությունը, կամ եթե ինքը սեփականատեր է, ուրեմն իրեն պատկանող սեփականության վրա գրանցվի: Եթե սեփականատեր չէ, ապա սեփականատիրոջ համաձայնություն ներկայացնի եւ անձնագրային վարչությունում հաշվառվի տվյալ ռեգիստրում: Զագսավորված լինելն այստեղ էական չէ, կարեւորն այն է, որ բնակելի տարածությունը, որտեղ նա ցանկանում է հաշվառվել, բավականացնի հաշվառված անձանց օգտագործելու համար: Դա կարող է լինել սեփականատիրոջ համաձայնությունը, վարձակալության պայմանագիր կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որով այդ բնակարանում ապրելու իրավունք կլինի:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների
վարչության պետ Հովհաննես Քոչարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, մարզային գրանցումից դուրս գալու եւ Երեւանում հաշվառվելու համար քաղաքացիները պետք է բախվեն թղթաբանության բարդ գործընթացի հետ:




Լրահոս