Սերժ Սարգսյանը չգիտի՝ ինչպես վարվել Գալուստ Սահակյանի հետ. իշխանական կուլիսներում լարված վիճակ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը չգիտի՝ ինչպես վարվել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, որը խորհրդարանում անխռով քնելուց եւ պատգամավորների ազգանունները դժվարությամբ ընթերցելուց բացի՝ հիմա էլ իր անհեթեթություններով դուրս է եկել միջազգային ասպարեզ: Բանն այն է, որ նա ընդունել է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին: Իհարկե, ԱԺ նախագահն այդ հանդիպումը ձեւակերպել է որպես «մասնավոր» այց, բայց մյուս կողմն այն ներկայացրել է իբրեւ աշխատանքային հանդիպում եւ քննարկում՝ հրապարակելով իր եւ Գրիգորիչի  լուսանկարները:

Բնականաբար այդ փաստը խիստ զայրացրել է պաշտոնական Վրաստանին, եւ այնտեղ ՀՀ-ից պարզաբանում են ակնկալում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ իշխանական կուլիսներում քննարկում էին իրավիճակից դուրս գալու ելքերը, եւ չի բացառվում՝ առաջիկա օրերին ԱԺ ղեկավարությունը այցելի Թբիլիսի՝ տեղում իրավիճակը հարթելու համար: Ի դեպ, երեկ Վրաստանի ԱԳՆ կոշտ հայտարարություն է տարածել Արցախում կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս