«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկվանից ՀՀ խոշոր բուհերում, առաջին հերթին Երեւանի պետական եւ բժշկական համալսարաններում, սկսվել է ռեկտորների ընտրության փուլը: Բժշկականում առաջադրվել է գործող ռեկտոր, ռեկտորի պաշտոնակատար Միխայիլ Նարիմանյանը, իսկ ԵՊՀ-ում Արամ Սիմոնյանը դեռ հապաղում է. որոշ տեղեկություններով` որոշում է կայացվում նրա եւ Ղազինյանի միջեւ: Այսօր տեղի կունենա նաեւ պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը:
Մեր տեղեկություններով, խորհրդի նախագահ կընտրվի Արմեն Աշոտյանի մտերիմ Սամվել Նիկոյանը, ինչն էլ կբարդացնի առանց այն էլ վերջին մեկ տարում ինտրիգների հորձանուտում հայտնված ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ընտրվելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ ռեկտորի եւ ԿԳ նախարարի միջեւ տեւական ժամանակ լուրջ վեճ կա, եւ այն լուծում չի գտնում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: