«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրանում է 2013 թվականի նոյեմբերի 5-ի տեղի ունեցած միջադեպի գործով մեկուկես տարվա ազատազրկման դատապարտված Սեւակ Մնացականյանի պատժի կրման ժամկետը: Նա կալանավայրից, հավանաբար, ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ այս գործով «Ցեղակրոն Կուսակցության» նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, նրա որդին` Շահեն Հարությունյանը` 4 տարվա ազատազրկման, բայց նրա պատիժը պայմանական չի կիրառվել: Այս գործով դատապարտվել են նաեւ Վահե Մկրտչյանը` 7, Արթուր Մարգարյանը` 6, Վարդան Վարդանյանը` 5, Լիպարիտ Պետրոսյանը` 5, Ավետիս Ավետիսյանը` 5, Հայկ Հարությունյանը` 4 տարի 6 ամիս, Ալեք Պողոսյանը` 4, Մկրտիչ Հովհաննիսյանը` 4, Արմեն Հովհաննիսյանը` 2 եւ Տիգրան Պետրոսյանը` 1 տարվա ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանը` 50 հազար դրամ տուգանքի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: