Խոշոր հարկ վճարողները պետբյուջե են փոխանցել 1.3%-ով պակաս հարկ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ առաջին հազար խոշոր հարկ վճարողները պետբյուջե են փոխանցել 152
մլրդ 320 մլն 309 հազար դրամի հարկ ու տուրք, ինչը 1.3%-ով պակաս է 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ։

Ներկրմամբ զբաղվող երկու խոշոր ընկերություններ՝ «Ալեքս գրիգը» և «Սամսեր գրուպը», որոնք պատկանում են ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, 26.06%-ով պակաս հարկ ու տուրք են վճարել 4 մլրդ 491 մլն 259 հազար դրամ (2014թ. առաջին երեք ամիսներին երկու ընկերությունները միասին վճարել էին 6 մլրդ 74 մլն 520 հազար դրամ)»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս