«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հայ հեղափոխական դաշնակցությունը, մեր տեղեկություններով, մայիսի 2-ին մեծ խնջույք է կազմակերպել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Ներկա են եղել միայն դաշնակցականներ՝ մոտ 700-800 հոգի։ Խնջույքը կազմակերպվել է մայիսյան հաղթանակների առթիվ։ ՀՅԴ-ական մեր աղբյուրը նշեց, որ այս անգամ միջոցառումն աննախադեպ էր մասնակիցների քանակով, հենց այդ պատճառով էլ ընտրել էին «Փարավոնը»։
Եվ եթե նախորդ տարիներին մայիսյան հաղթանակները նշում էին ամսվա վերջին, ապա այժմ որոշել են նշել ամսվա սկզբին, քանի որ ապրիլի 24-ի առթիվ արտերկրից լիքը հյուրեր կային։ Ասում են, թե դաշնակցականները կարգին քեֆ են արել, քոչարի էլ են պարել»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: