Երեկ “Հրապարակին” է զանգահարել Գավառի Հացառատ գյուղի բնակիչ, ԲՀԿ-ական Ա. Բ.-ն և ասել, որ արդեն երկրորդ անգամ անհայտ անձինք պայթեցնում են Գավառում գտնվող ԲՀԿ մատակարարման բազան, որի տնօրենը` ոմն Խաչիկ, նույնպես ԲՀԿ-ական է: Առաջին պայթեցումից հետո տեղի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանը կանչել է Խաչիկին և համոզել, որ չբողոքի: Վերջինս էլ ենթարկվել է: Սակայն մեկ շաբաթ անց նորից են բազան պայթեցրել և մեծ վնասներ պատճառել, քանի որ բազայում բավականին արժեքավոր գույք և իրեր կային: Թերթի զրուցակիցը վրդովված էր, որ կատարվածը չեն բացահայտում, այլ ոստիկանապետի ջանքով կոծկում են, ինչը նշանակում է, որ դիվերսիաները ԲՀԿ-ի դեմ հետագայում էլ կշարունակվեն:
Հրապարակ. Արդեն երկրորդ անգամ պայթեցնում են Գավառում գտնվող ԲՀԿ մատակարարման բազան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ