ԴԱՀԿ-ն հետ չի մնա ՀՀ և ԱԺ նախագահներից, վարչապետից և նախարարներից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 5-ը Հարկադիր կատարողի օրն է: Այս օրն արդեն երրորդ տարին է մեզանում նշվում: Եվ քանի որ այս տարի լրանում է ԴԱՀԿ ծառայության 17-ամյակը, որոշել են մայիսի 5-ն առավել շուքով նշել: Այսօր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության շենքում հանդիսավոր նիստ կհրավիրվի, որի ժամանակ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը կխրախուսի լավագույն աշխատակիցներին, ինչպես նաեւ մեդալներ կշնորհի:

Վեց հարկադիր կատարողներ «անբասիր ծառայության համար» մեդալ կստանան: Դե, եթե ՀՀ եւ ԱԺ նախագահները, վարչապետն ու մյուս նախարարները մեդալներ են շնորհում, ինչո՞ւ պետք է ԴԱՀԿ-ն հետ մնա նրանցից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս