Սլովակիայում մեծ ոգևորություն են առաջացրել Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը Armlur.am-ին հայտնում է, որ Սլովակիայում մեծ ոգևորություն են առաջացրել մայիսի 3-ին Արցախում կայացած Ազգային ժողովի ընտրությունները:

ԵՀՄՖ-ի  նախագահ Աշոտ Գրիգորյանն այսօր ընդունել է Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր, Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձի հաստատման ընթացքում Սլովակիայի ԱԺ նախագահ Պավոլ Հռուշովսկուն, հայտնի քաղաքական գործիչների, Սլովակիայի առաջին վարչապետ Յան Չառնոգուրսկուն և ԱԺ առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին: Պավոլ Հրուշովսկին հայտնել է Հայոց ցեղասպանության օրերին իր  Հայաստան այցի մանրամասները` հատկապես նշելով Էջմիածինում զոհերի սրբացման արարողության անմոռանալի տպավորությունների մասին:

Հյուրերի այցը ԵՀՄՖի գրասենյակ պայմանավորված էր Արցախում մայիսի 3-ին կայացած ԱԺ ընտրությունների շուրջ կարծիքների փոխանակման ցանկությամբ և Արցախի ժողովրդին բարեմաղթանքներ ուղարկելու հետ: Տեղեկանալով Եվրոմիությունից Արցախ մեկնած դիտորդներից և ԵՀՄՖի գրասենյակից, ևս մեկ անգամ բացառիկ ժողովրդավարական, թափանցիկ, եվրոպական բոլոր նորմերին համապատասխանող ընտրությունների անցկացման փաստին, սլովակ քաղաքական գործիչները խնդրեցին պարոն Գրիգորյանին իրենց շնորհավորանքները հաղորդել Արցախի նախագահ պարոն Բակո Սահակյանին, վարչապետ Արա Հարությունյանին և ընտրություններն այդքան բարձր մակարդակով կազմակերպած ընտրական հանձնաժողովի անդամներին:

Ջերմ ողջույններ հղելով Արցախի ժողովրդին` սլովակ գործիչները նաև իրենց վստահության քվեն են փոխանցում Արցախի ԱԺ  նորընտիր պատգամավորներին` հայտարարելով, որ միշտ Արցախի կողքին են լինելու, ուրախանալով նրա ժողովրդավարական զարգացումներով և տնտեսության առաջընթացի մասին նորանոր տեղեկություններին ականատես լինելով:

ԵՀՄՖ-ն Սլովակիայի Ազգային Խորհուրդի համար կպատրաստի  հատուկ տեղեկատվություն` ընտրությունների բարեհաջող անցկացման փաստի վերաբերյալ:




Լրահոս