Նախօրեին “փուչիկների գործով” մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանից 1000 դրամանոց անվտանգի փոխարեն 100 դրամանոց վտանգավոր փուչիկներ գնելու որոշումը կայացրել է ՀՀԿ-ական Ռուբեն Թադևոսյանը, ով ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահն է: Այս մասին “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է իրազեկ աղբյուրը:
Երեկ “ՀԺ” թղթակիցը այցելել է ՀՀԿ գրասենյակև տեղում նրանից մեկնաբանություն ստանալու: Գործավարուհին զեկուցել է Թադևոսյանին այցի մասին, ապա վերադարձել և ասել, որ նա զբաղված է: Երբ թերթի թղթակիցը պնդել է, որ պատրաստ է սպասել, գործավարուհին ասել է. “Նա չի կարող ձեզ ընդունել, զբաղված է, հաշվարկ է անում, դիմեք մամուլի խոսնակին”: Ըստ ամենայնի, Թադևոսյանը հաշվարկում էրև “էժան փուչիկներով ՀՀԿ-ին իր բերած օգուտը և իր անպատիժ մնալը համարժե՞ք են, թեև ոչ: Ավելին, գուցե պետք է իրեն ավելի բարձր պաշտոնի՞ արժանացնեն: