Հնդկաստանում 9 մարդ զոհվել է գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի Մախարաշտրա նահանգում 9 մարդ զոհվել է հրավառության նյութեր արտադրող գործարանում գրանցված պայթյունի արդյունքում: Այս մասին, ինչպես գրում է BBC-ն, հայտնել են տեղի ոստիկանությունից:

Եվս 5 մարդ վիրավորվել է: Միջադեպը գրանցվել է երկուշաբթի երեկոյան` Սանգլիի շրջանում Eagle Fireworks գործարանում:

Թե ինչն է հանգեցրել պայթյունի, դեռևս անհայտ է:

Հավելենք, որ Հնդկաստանի հրավառության նյութեր արտադրող գործարարններում պատահական պայթյունները հաճախակի գրանցվող երևույթներ են:

2012 թ.  Թամիլնադ նահանգի գործարանում նման միջադեպերի արդյունքում զոհվել էր 34 մարդ, ևս 30-ը՝ վիրավորվել:




Լրահոս