Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա ստացել է ձայների 50 տոկոսը:
Երկրորդ հորիզոնականում Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Մ. Լանգերակն է, իսկ եռյակը եզրափակել է «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստ Մ. Առնոլդը:
Մխիթարյանը Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղում փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին և կարողացավ դառնալ գոլային փոխանցման հեղինակ