Ժողովուրդ. Օսկանյանն առանց կռվի զավթել է ԲՀԿ առաջնորդի աթոռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարզ ասած` Ծառուկյանն այսօր կանգնած է շատ բարդ երկընտրանքի առաջ, սեփական նախագահական ամբիցիաների համար առանց վարանելու ԲՀԿ-ն օգտագործող Վարդան Օսկանյանի՞ն պաշտպանել, թե՞ անցած տարիներին կուսակցությանը և անձամբ իրեն հավատարիմ կերպով ծառայած Վարդան Վարդանյանին, Հարություն Քուշկյանին, Արթուր Գրիգորյանին և մյուսներին: Ակնհայտ է, որ առաջին տարբերակն ընտրելու դեպքում Ծառուկյանը ստիպված է լինելու “հանձնել” իր հավատարիմ զինակիցներին, իսկ Օսկանյանին “հանձնելու” դեպքում կարող է խնդիրներ ունենալ Քոչարյանի հետ: Չնայած Օսկանյանի նկատմամբ առաջադրված փողերի լվացման մեղադրանքով Սերժ Սարգսյանը, ըստ էության, ինչ-որ չափով հեշտացրել է Ծառուկյանի ընտրությունը:
Իսկ մինչ այդ ձևավորվել է մի իրավիճակ, երբ այս ամենի արդյունքում ԲՀԿ առաջնորդն անցած ամիսներին որևէ հրապարակային ելույթով հանդես չի եկել, այդպես էլ չի մտել նորընտիր խորհրդարան և երբևէ չի մասնակցել սեփական խմբակցության նիստերին: Ավելին, որպես հրապարակային ֆիգուր Ծառուկյանն այսօր դադարել է գոյություն ունենալուց: Նա կամ արտերկրում է, կամ էլ, լավագույն դեպքում, սեփական կոնյակի գործարանում կիսագաղտնի հանդիպումների մեջ: Ու ստացվել է այնպես, որ այսօր քաղաքական առումով ԲՀԿ-ի առաջնորդը դարձել է Վարդան Օսկանյանը, քանզի հենց նա է ԲՀԿ-ի անունից հանդես գալիս ,ֆեյսբուքյանե քաղաքական վերլուծություններով հենց Օսկանյանի շուրջ են պտտվում ԲՀԿ-ին ուղղված բոլոր հարցադրումները:
Օսկանյանն այսօր առանց կռվի զավթել է ԲՀԿ առաջնորդի աթոռը, որն արդեն մի քանի ամիս էև Ծառուկյանի որդեգրած “գործուղումային” կեցվածքի արդյունքում հրապարակային առումով թափուր էր մնացել: Եվ այս իրավիճակում բավական խոսուն էին Օսկանյանիև նախագահ առաջադրվելու հրապարակային պատրաստակամությունն ու դրան հետևած ԲՀԿ քար լռությունը:
Թե ինչով կավարտվի ԲՀԿ ներսում ընթացող այս լուռ իշխանափոխությունը, և արդյոք այն ավարտին կհասնի, պարզ կդառնա արդեն առաջիկա ամիսներին: Սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ ցանկացած ելքի դեպքում էլ Գագիկ Ծառուկյանի համար կորուստները մեծ են լինելու: Մնում է ընտրել կորստյաց փոքրագույնը:




Լրահոս