Ժողովուրդ. 4 ամիս աշխատավարձ չեն տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն են ահազանգել ,Լևոն Ամիրխանյանե ՍՊԸ աշխատակիցները և դժգոհում էին, որ իրենք 4 ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում: Գործարար Լևոն Ամիրխանյանին պատկանող այս ՍՊԸ-ն շինաշխատանքներ է իրականացնում Խանջյան փողոցում գտնվող “Ջոյս” սրճարանի դիմաց՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի հարևանությամբ կառուցվող շենքում: Այս ՍՊԸ-ի պատասխանատուն՝ Ռուսլան անունով (նա այդպես էլ չասաց ազգանունը), հարցը լսելուց հետո սկսել է բղավել. “Բողոքողը թող զանգի ինձ: Դու էլ մյուս անգամ էս համարով չզանգես, թե չէ կգամ ու քեզ օրաթերթ կսարքեմ: Լրագրողների հետ ոչ հավես ունեմ, ոչ էլ ժամանակ”: Սակայն որոշ ժամանակ անց նա զանգահարել է խմբագրություն և ասել. “Եթե կարող եք, Դուք եկեք Խանջյան ու տեսեք՝ գումարը տված է, թե ոչ: Մնացել է մոտավորապես մեկու-կես ամսվա, էդ էլ էսօր-էգուց կտանք, կմաքրվենք: Էս ութ տարվա մեջ մննակ մի անգամ ձգվավ փող տալը”:




Լրահոս