Հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Գյանջիի ծանր հանցագործությունների դատարանը հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի գործով դատավճիռ է կայացրել:

Համաձայն ադրբեջանական դատարանի որոշման՝ Բաղդասարյանը դատապարվել է 15 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիայի անհաջող փորձ է արել, ինչի հետևանքով «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը՝ Արսեն Բաղդասարյանը հայտնվել է Ադրբեջանում։

Ավելի ուշ ՀՀ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է հայկական կողմի դիվերսիայի մասին տեղեկատվությունը, սակայն նշել է, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը՝ հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:




Լրահոս