Կառավարության առաջարկով այսօր Ազգային ժողովում գումարվել է արտահերթ նիստ: Գրանցումից հետո վարման կարգով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ իրենց տեղեկությունների համաձայն, Սիրիայի հայերը վատ վիճակում են գտնվում և ավելին ` կանգնած են ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև: ՀԱԿ խմբակցության ղեկավարը ասաց, որ իրենք կարևոր առաջարկներ ունեն, և ԱԺ նախագահին կոչ արեց ընդմիջման ժամանակ խմբակցությունների ղեկավարների հետ նիստ անցկացնել:
Ապա ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե չի կարող ձև անել, թե որևէ բան չի եղել: Նա հիշեցրեց, որ երեկ ձերբակալվել է 73-ամյա Գոհար Ենոքյանը: Նրա խոսքով, որ տիկին Ենոքյանի առողջական վիճակը ծանր է:
Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ-ն խափանման միջոցը փոխելու ստորագրահավաք է կազմակերպել և բոլորին կոչ արեց միանալ իրենց: Նա ընդգծեց, որ ազատության մեջ գտնվելու ժամանակ Ենոքյանը ոչ մի վտանգ չի ներկայացնում: