Սոցապ նախարարություն ստացված ահազանգերի մեծ մասը վերաբերել է կենսաթոշակային հարցերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Armlur.am-ին տեղեկացնում են, որ 2015 թվականի ապրիլ ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 3395 զանգ:

Ստացված զանգերից 831-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 229 զանգ՝ նպաստների (ընտանիքի անապահովության), 1613 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև երեխայի խնամքի նպաստի (50), բժշկասոցիալական փորձաքննության (21), ավանդի փոխհատուցման (70) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Ապրիլ ամսին ստացվել է 26 բողոք, որից 5–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 8-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների, իսկ 13-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:




Լրահոս