“Ժողովուրդ”-ի տեղեկություններով`ՀՀԿ-ականները մտահոգված են սպորտի բնագավառում ընդգրկված իրենց որոշ “կադրերի” վարքագծով: Խոսքը մասնավորապես վերաբերում է “Հայաստան” մարզական միության բռնցքամարտի դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Լյովա Միսակյանին: Վերջինս մարզադպրոցի աշխատակիցների շրջանում բացահայտորեն “ճիշտը ԲՀԿ-ն է ու Գագիկ Ծառուկյանըե թեմայով քարոզչությամբ է զբաղված: Ըստ շրջանառվող տեղեկությունների` այժմ ՀՀԿ-ականները զբաղված են սպորտի բնագավառում ներգրավված նժդեհականներին դարձի բերելու աշխատանքներով: “Ժողովուրդ”-ը մի քանի օր է` փորձում է Միսակյանից պարզել, թե ինքը, լինելով ՀՀԿ-ական, ինչու է ԲՀԿ-ի քարոզչությամբ զբաղվում: Սակայն վերջինիս հեռախոսն օրեր շարունակ անհասանելի է:
Ժողովուրդ. ՀՀԿ-ականները մտահոգված են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ