Գոհար Ենոքյանն իր մեղադրանքները դետեկտիվի ժանրից է համարում. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր ԱԺ նիստում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը պատգամավորներին կոչ արեց միանալ Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար ստեղծված ստորագրահավաքին:

Armlur.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե բազմաթիվ ՀՀԿ-ական պատգամավորներ պատրաստակամություն են հայտնել միանալու ստորագրահավաքին: ԲՀԿ նախագահը նշեց, որ գործի մասին տեղյակ է այնքանով, որքանով վերջին ժամանակներս գրվել է մամուլում: Նա ընդգծեց, որ Գոհար Ենոքյանն իր պաշտպանին հայտնել է, թե նշված մեղադրանքները դետեկտիվի ամենավերջին ժանրից են:

Երեկ երեկոյան ձերբակալվել է ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը, ում մասնակցությամբ Հատուկ Քննչական ծառայությունում երկար ժամանակ գործ էր քննվում: Հիշեցնենք, որ ըստ տարածված որոշ տեղեկությունների, տեղի ունեցածը կապված է Գոհար Ենոքյանի եղբոր որդու՝ Արայիկ Ենոքյանի հետ, ով արդեն մոտ վեց ամիս է` կալանավորված է:

Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու հատկանիշով: Դեռևս ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Գ. Ենոքյանի եղբորորդին ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) հետ, ինչն էլ, ըստ երևույթին, ավարտվել էր հակամարտությամբ:




Լրահոս