«Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը հետաձգվում է` կապված ռուսական «Գազպրոմի» և թուրքական Botas պետական ընկերության միջև բանակցությունների հետ, հայտնում է «Կոմերսանտը»:
Կողմերը պայմանավորվել են զեղչերի չափի համար, սակայն չեն կարողանում որոշել, թե համաձայնության որ մասին այն պետք է վերաբերի: Ըստ լրատվամիջոցի` բանակցությունները արդեն մոտ կես տարի է` փակուղում են: Դրա արդյունքում երկու կողմերն էլ վնասներ են կրում:
«Գազպրոմը» այս ընթացքում արդեն կորցրել է մոտ 100 միլիոն եվրո, իսկ թուրքական կողմը ռուսական գազը ստիպված գնում է $100 թանկ, քան եվրոպական գազն է:
Այժմ Ռուսաստանը Թուրքիային գազը վաճառում է մեկ խորանարդի համար $370 դոլարով: