Եմենում Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Սանա քաղաքի օդանավակայանին, ինչի արդյունքում, ենթադրաբար, ոչնչացվել է ռուսական «հումանիտար օգնություն հասցրած» Ил-76ТД տրանսպորտային ինքնաթիռը:
Ուշագրավ է, որ ռուսական կողմը դեռևս ոչ մի կերպ պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպն ու հավանական է, որ ՌԴ ԱԳՆ-ից ոչ մի մեկնաբանություն էլ չի լինի, քանի որ իրավաբանորեն ինքնաթիռը ձևակերպված է եղել որպես «Եմենի ռազմական ավիացիա», ինչի մասին վկայում է այդ ինքնաթիռի վրա ծածանվող դրոշը: