Հայաստանը մայրության համար բարենպաստ երկրների թվում 103-րդ հորիզոնական է զբաղեցնում: Այս մասին ասվում է Save the Children միջազգային կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում: Հետազոտությունն անցկացվել է 179 երկրներում:
Տարածաշրջանի երկրների շարքում Վրաստանը զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը, Ռուսաստանը՝ 65-րդ, Ադրբեջանը՝ 90-րդ, Ուկրաինան՝ 69-րդը:
Երկրները վարկանիշային աղյուսակում դասակարգված են կախված այն բանից, թե այդ երկրներում ինչքանով են բարենպաստ մայրության համար պայմանները:
Մայրության վարկանիշային աղյուսակում առաջին լավագույն տասնյակում են հայտնվել Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Դանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Իսպանիան, Բելգիան ու Ավստրալիան:
Մայրության համար վատագույն երկրներն են՝ Չադը, Կոտ դ՛Իվուարը, Գամբիան, Նիգերի Հանրապետությունը, Մալին, Կոնգոն, Սոմալին: