
Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արտավազդ Գ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2010 թ. սեպտեմբերի 27-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: