
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ Արդարադատության նախարարության հանրային կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանն ազատվել է աշխատանքից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Ա. Խաչատրյանը նախարարությունում ինչ-որ անձնական խնդիրներ է ունեցել, որոնք էլ պատճառ են հանդիսացել աշխատանքից հեռանալու դիմում ներկայացնելու համար:
Armlur.am-ին ՀՀ Արդարադատության նախարարության հանրային կապերի վարչությունից հայտնեցին, որ Արման Խաչատրյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն` ապրիլի 12-ին: Այժմ հանրային կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Լուսինե Մարտիրոսյանը: