ԱՊՀ երկրների ղեկավարները կոչ են արել հակազդել մարդատյացություն ու ռասիզմ տարածելու փորձերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՀ երկրների ղեկավարները Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ուղերձով են տարածել, որով միջազգային հանրությանը կոչ են արել հակազդել ֆաշիզմի վերածնմանը եւ նացիստների հերոսացման փորձերին։

ԱՊՀ երկրների ղեկավարները կոչ են արել հարգել ֆաշիզմի դեմ պայքարի ժամանակ զոհվածների  հիշատակը եւ մշտական հոգածություն ցուցաբերել հուշահամալիրների, հուշարձանների, զոհված պարտիզանների գերեզմանների հանդեպ եւ շարունակել ֆաշիստական ճամբարներում ապրած զինվորների ու խաղաղ բնակիչների մնացորդների որոնման աշխատանքները։

«Մենք բարձր ենք գնահատում Եվրոպայի ժողովուրդների խիզախությունը, որոնք մեզ հետ միասին պայքարել են նացիզմի դեմ։ Մենք հիշում ենք հակահիտլերյան կոալիցիայի մեր դաշնակիցների ներդրումը ընդհանուր հաղթանակի ձեռքբերման գործում»,- ասված է հայտարարության մեջ։

Բացի այդ, ԱՊՀ երկրների ղեկավարները աշխարհին կոչ են արել հակազդել նացիստական շարժման հերոսացման, ֆաշիզմի գաղափարախոսության վերածնման եւ մարդատյացություն ու ռասիզմ տարածելու փորձերին։




Լրահոս