
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.50-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձորի Կ. Դե֊միրճ֊յան պո֊ղո֊տա֊յի 1 հասցեում՝ բենզալցակայանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում ևևՕպել Վեկտրաևև մակնիշի 10 UU 278 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին։ Պատահարի հետևանքով վարորդ` 1991թ. ծնված Գևորգ Ոսկանյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և արգելա֊փակ֊֊վել ավտոմեքենայում: Փրկարարները Գ. Ոսկանյանին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն։ Որտեղ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է: Փրկարարական աշխատանքներ կատարելիս վնասվածք է ստացել մարզային փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, ենթասպա Համլետ Ամիրխանյանը (մարտկոցի ծծմբական թթուն թափվել է դեմքին), ով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Փրկարարը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: