Ավելի քան 40 մարդ հոսպիտալացվել է Անթալիայի 5-աստղանի հյուրանոցում թունավորման արդյունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 40 մարդ, այդ թվում նաև 11 զբոսաշրջիկ, հոսպիտալացվել են թուրքական Անթալիա քաղաքում 5-աստղանի Hestia Resort & Spa հյուրանոցում թունավոր գազից թունավորման արդյունքում, հայտնում է Milliyet հրատարակչությունը:

Միջադեպը գրանցվել է հյուրանոցի լողավազանի վարակազերծման համակարգի խափանման պատճառով: Ինչպես հայտնվում է, քլորը քիմիական ռեակցիայի մեջ է մտել թթվածնի հետ, ինչի արդյունքում թունավոր գազ է առաջացել, որն արագ տարածվել է ողջ շենքով մեկ:

Դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք տարհանել են հյուրանոցի անձնակազմին ու հյուրերին: 40 մարդ հոսպիտալացվել է:




Լրահոս