Ռուսաստանին հարցրե՞լ եք, որ սենց օրենք եք ընդունում, բա որ մեկը Պուտինին նամակ գրի. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք թեթևամիտ ձևով լրջագույն օրենք ենք քննակում: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով «Եկամտահարկի» ու «Շահութահարկի» մասին օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ: Նշենք, որ այս փոփոխություններով  ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են գրանցվել այստեղ և եկամտային հարկ վճարել 13 %-ի չափով:

«Այսպիսի օրնքները նման ձևով չեն բերում, ափալ-թափալ քննարկում: Օրենքը որևէ քննադատության չի դիմանում: Առաջինը՝ Ռուսաստանին հարցրե՞լ եք, որ սենց օրենք եք ընդունում: Այսպե՞ս ենք մեր գործընկերային պարտականությունները կատարում: Բա որ էստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակ գրի: Երկրորդ՝ ես հոգնել եմ էդ արտասահմանյան հայ օլիգարխներից: Դրանք էս պետությունը մի օր կքանդեն:

Մենք արդեն լրիվ քանդում ենք հարկային դաշտը: Ուղղակի հարկերի նկատմամբ նման բան անում են սահմանափակ ժամանակի համար: Եվ պետք չի ինձ հակառակում համոզել: Հետո, ես էստեղ եմ աշխատում՝ 24% տամ, գնամ Ռուսաստան աշխատեմ՝ 13% տա՞մ: Ասում եք՝ արտագաղթի՞: Հոգնե՞լ եք մեզանից: Ես նման բան առաջին անգամ եմ տեսնում: Պարո՛ն Սահակյան, ո՞նց կարող է նման օրինագիծ մտնի ԱԺ: Մենք, ի՞նչ է, դարձել ենք մաֆիոզ ԱԺ: Ո՞նց կարելի է սենց բան թույլ տալ», – նշեց նա:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ խնդրի կարգավորման դեպքում ակնկալվող օգուտը ավելին է, քան հորիզոնական կամ ուղղահայաց արդարության պահպանան դեպքում մեր ստացածները: «Ռուսաստանի Դաշնության հետ որևէ խնդիր առկա չէ, որովհետև յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում հարկման դույքաչափերը և որևէ սահմանափակումներ չունենք:

Այս նախագծով մենք, իհարկե, չենք նպաստում արտագաղթին, բայց քաջ գիտակցում ենք, որ շատ հայրենակիցներ, կամա կամ ակամա, աշխատում են արտերկրում: Սրանով դաշտ ենք ստեղծում, որ օրինական կատարեն վճարումներ և դրանից օգտվի նաև ՀՀ-ն»,- նշեց Վ.Միրումյանը:




Լրահոս