Գալուստ Սահակյանն Օսկանյանին չի տեսնում նախագահի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Վարդան Օսկանյանին չեմ տեսնում նախագահի պաշտոնում, քանի որ մեծ քաղաքականության հետ շփում չի ունեցել, նա եղել է միայն արտաքին գործերի նախարար ու երբեք չի շփվել, օրինակ, գյուղացիների հետ”,- կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա բանախոսը նրան էլ չի տեսնում որպես նախագահի թեկնածու, քանի որ, իր խոսքով, Ծառուկյանն այս տարիների ընթացքում ցանկություն չի ունեցել չինովնիկ լինելու: ՀՀԿ-ական պատգամավորը հավաստիացրել է, որ այս պահին նախագահական ընտրությունների հետ կապված ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև բանակցություններ չկան:Խոսելով ՀՀԿ թեկնածուի մասին՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի վարկանիշն այնքան բարձր է, որ նա նորից նախագահ կդառնա: Նա ընդգծեց, որ մինչ այս պահը չկա որևէ թեկնածու, որ կարողանա մրցակցել նախագահի հետ: Հարցին, թե բանակցություններ վարո՞ւմ են ԲՀԿ-ի հետ՝ կապված նախագահին աջակցելու հարցի հետ, նա պատասխանեց. “Բանակցություններ այս պահին չկան կոնկրետ ԲՀԿ-ի հետ։ Ի՞նչ պիտի բանակցենք: Եթե չեղյալ չի համարվել հուշագիրը, բնական է, որ դա պիտի որպես հիմք ընդունենք”:




Լրահոս