Սիցիալիայի ափերի մոտ մի քանի տասնյակ ներգաղթյալներ են խեղդվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբիայից մի քանի տասնյակ ներգաղթյալներ խեղդվել են՝ փորձելով ռետինե նավակով հասնել Եվրոպա, հայտնում է Save the Children միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Իրավապաշտպանների խոսքերով՝ այս մասին պատմել են ողջ մնացածները, ովքեր կարողացրել են հասնել ափին ու կապի դուրս գալ: Զոհվածների հստակ թիվը հայտնի չէ, սակայն, կազմակերպության գնահատականների համաձայն, խոսքը շուրջ 40 զոհի մասին է:
Իտալիայի ափային անվտանգության տվյալների համաձայն՝ միայն մայիս ամսի առաջին օրերին փրկված ներգաղթյալների թիվը հասել է 7000 մարդու:

2015 թ. սկզբից Աֆրիկայից նվազագույնը 1750 փախստական զոհվել են՝ փորձելով լողալով անցնել միջերկրական ծովը: Սա 20 անգամ ավելի է, քան անցած տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատած:




Լրահոս