ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ photolure-ի

ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում երեկ բացվել է հայ-հնդկական տոնավաճառ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով էլ կտրել է ավանդական կարմիր ժապավենը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Վարկառուի մահվան դեպքում, երբ ժառանգները անչափահաս են եւ ընդունել են ժառանգությունը, արդյոք բանկն իրավունք ունի անչափահասների Ժառանգական գույքից բռնագանձում կատարել, թե կպարտավորեցնի երաշխավորներին երաշխավորության պայմանագրից բխող պարտավորությունները կատարել:

Լուսինե Աղաբեկյան (41 տարեկան, կենսաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները եւ պարտականությունները: ժառանագատուի մահվան դեպքում ժառանգությունն ընդունած ժառանգներին են փոխանցվում ժառանագատուի պարտականությունները, այդ թվում` վարկային պայմանագրից բխող պարտականությունները: Նաեւ վարկառուի պարտավորությունները կարող են փոխանցվել անչափահաս ժառանգներին, որոնց անունից կարող են գործարքներ կնքել վերջիններիս օրինական ներկայացուցիչները` ծնող, որդեգրող, խնամակալ/ հոգաբարձու: ժառանգների անչափահաս լինելը ժառանգատուի մահվան դեպքում վերջինիս պարտականությունները իրավահաջորդության կարգով ժառանգներին անցնելու համար խոչընդոտ չի հանդիսանում, քանի որ անչափահաս ժառանգների անունից գործարքներ կարող են կնքել վերջիններիս օրինական ներկայացուցիչները` ծնող, որդեգրող, խնամակալ, իսկ տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջեւ պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:
Վերոնշյալից բխում է, որ պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում վարկառուի կողմից վարկային պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու դեպքում վարկատուն կարող է համապարտության կարգով պահանջներ ներկայացնել ինչպես վարկառուին (ժառանգությունն ընդունած ժառանգներին, այդ թվում` անչափահաս), այնպես էլ երաշխավորներին:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ ամեն դեպքում բանկի նկատմամբ պարտավորությունները կատարվում են, իսկ թե ինչպես, դա արդեն բանկին չի հետաքրքրում: Համենայն դեպս, բանկը ցանկացած պարագայում, կոպիտ ասած, ունի իր երաշխիքը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ունեմ քանդման ենթակա շինություն, սակայն մինչեւ այժմ չեմ կարողանում ստանալ շինարարության թույլտվության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը: Կխնդրեի պարզաբանել՝ ընդհանրապես ի՞նչ ժամկետով է տրվում շինարարության (քանդման) թույլտվությունը:

Հայկ Ավագյան (49 տարեկան, ղեկավար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նոր կառուցվող շենքերի, շինությունների համար շինարարության թույլտվությունը տրվում է 2 տարի ժամկետով, եթե տվյալ oբյեկտի շինարարության համար uահմանված նորմերով նախատեuված չեն այլ ժամկետներ:
Գոյություն ունեցող շենքերի եւ շինությունների վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման եւ բարեկարգման աշխատանքների համար թույլտվությունը տրվում է նախագծային փաuտաթղթերով տվյալ oբյեկտի շինարարության (քանդման) տեւողության նորմերով հաշվարկված ժամկետով: (ՀՀ Կառավարության 02.02.2002թ. «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշում, 6-րդ կետ):

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ եթե նոր կառուցվող օբյեկտների շինարարությունը հնարավոր չէ առանց կառուցապատվող` տվյալ հողամասում գտնվող շենքի (շենքերի) եւ կամ շինության քանդման, ապա սահմանված կարգով տրված շինարարության թույլտվությունը՝ համապատասխան նշումով, նաեւ քանդման թույլտվություն է, ընդ որում, քանդումն իրականացվում է սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերով ամրագրված հաջորդականությամբ եւ կարգով: Սույն կետով նախատեսված դեպքերում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության` օրենքով սահմանված տուրքերը վճարվում են միաժամանակ:




Լրահոս