Այս օրենքի արդյունքում միգրանտների ընտանիքները կզրկվեն սոցիալական ծրագրերից. Հովհաննես Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել կառավարության ներկայացրած «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների`  այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողը աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 13 % դրույքաչափով:

Օրենքի նախագծի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց, թե խոսվում է մի եկամտահարկի մասին, որից ՀՀ-ն չի օգտվել, երբ իր աշխատուժը դրսում աշխատել է:

Ըստ նրա՝ ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնողների հաշվառվում չի արվում, իսկ այս օրենքից հետո կլինի հաշվառում: Մարգարյանի խոսքով ՝ այս օրենքի արդյունքում միգրանտների ընտանիքները կզրկվեն սոցիալական ծրագրերից: Նրա խոսքով, տեղի աշխատողների հետ համեմատ հավասար պայմաններ չի ստեղծվում:




Լրահոս