Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույց է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի ժամանակ Աբրահամյանը պատմել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի ու ինքնահռչակ Հարավային Օսիայի Հանրապետության ներկայացուցչի հետ հանդիպման մասին:

Ինչպես նշել է Աբրահամյանը՝ Անատոլի Բիբիլովը ոչ աշխատանքային օրերին մասնավոր այցով եղել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ կայացել է նրա` անձնական բնույթ ունեցող ոչ պաշտոնական շփումը: Հանդիպման ժամանակ չեն քննարկվել հարցեր, որոնք կապված են Վրաստանի օկուպացված տարածքների հետ:

Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու դրա ինքնիշխանությանը և վերահաստատել է Հայաստանի ու Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները»,- հայտնում է «Գրուզիա օնլայն» պորտալը:




Լրահոս