
ՅՈւԿՕՍ նավթային կոնցեռնի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Ռամզան Կադիրովին անվանել է Վլադիմիր Պուտինի «որդի»: Գործարարի կողմից հիմնադրված «Բաց Ռուսաստան» կազմակերպությունը վավերագրական ֆիլմ է նկարահանել այն մասին, թե ով է ղեկավարում Չեչնիան ու Ռուսաստանը:
«Ահա մենք գիտենք, որ եղել է Ելցինի «ընտանիքը», մենք գիտենք Պուտինի ընկերներին, այժմ մենք գիտենք նաև Պուտինի «ընտանիքին»… Դա մի մարդ է, ով ըստ էության` դարձել է նրա «ընտանիքի» անդամ: Այդ «ընտանիքում» որդին Ռամզան Կադիրովն է»,- ֆիլմում ասում է Միխայիլ Խոդորկովսկին
Ընդ որում, Ռամզան Կադիրովը բազմիցս հայտարարել է ՌԴ նախագահին իր նվիրվածության մասին: