Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 23.50-ի սահմաններում “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Արսեն Շահբազյանի դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, Թբիլիսյան խճուղում գտնվող ռեստորանային համալիրի դիմացի մայթեզրին, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արսեն Շահբազյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Սպանություն Թբիլիսյան խճուղում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ