Այս երկրում օրենքները սրճարաններում չեն գրում, ինչո՞ւ եք ուզում կոշտություններով աչքի ընկնել. Հերմինե Նաղդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում «Եկամտային հարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսօր ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ում ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդայանը:

«Ինչքան ավելի կոպիտ, ինչքան ավելի վատ, կոշտությունով աչքի ընկնել, ինչո՞ւ եք անպայման ուզում այդ կոպտությունով աչքի ընկնել, բովանդակային բազմաթիվ բաներ կան, որ կարող են քննարկել, բայց ինչի՞ է պետք անպայման այս պետության, իշխանության, կառավարության մասին խոսել այնպես, կարծես թե թշնամու իշխանությունն ու պետությունն է, ոնց որ թշնամական կառավարություն է: Այս երկրում օրենքները սրճարաններում չեն գրում, ժողովուրդ ջան, ինչի՞ համար ենք ուզում անպայման կոպիտ խոսելու մրցույթն այստեղ իրագործել: Արտահերթ նիստ հրավիրելու կարգը խախտված չէ, օրենքով սահմանված բոլոր պայմաններն այստեղ կան, պակասում են որոշ եզրակացություններ»,- հայտարարեց նա:




Լրահոս