Հաջորդ բիզնեսն էլ ասեմ, արեք. մարմնավաճառների համար էլ օրենք բերեք. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում է «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումները: Ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նշեց, որ այս և հարկերի մասին մի քանի այլ օրենքները «ծածկադմբոցով» են բերվել ԱԺ:

«Սա նշանակում է, որ խնդիրը դրված է այնպես, որ խորհրդարանը չհասցնի մանրամասն քննարկել: Ոչ մի պատգամավոր չի կարող 170 օրենքն էլ նայել ու միանգամից եզրակացություն ներկայացնել»,-նկատեց նա:

Անդրադառնալով օրենքին, Մանուկյանը նշեց, որ զբաղվածությունը պակասել է Հայաստանում, գործազրկությունն ավելացել է, մարդկային ռեսուրսը ևս պակասել է, ու այս պատճառներով էլ նման օրենք մշակելու անհրաժեշտություն է առաջացել: «Հաջորդ բիզնեսն էլ ասեմ, արեք. մարմնավաճառներ են Հայաստանից բավականին դուրս գալիս և փող են աշխատում, լավ բիզնես ա, գնացեք, օրենք բերեք սրա համար»:




Լրահոս