9 մարդ այսօր վիրավորվել է Թուրքիայի արևմուտքում գտնվող Այդին քաղաքի մարզադաշտում տրիբունաների փլուզման արդյունքում, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Միջադեպը գրանցվել է երկու համալսարանական թիմերի միջև ֆուտբոլային խաղի ժամանակ: Շուրջ 3 մետր երկարությամբ տրիբունայի մի մասը փլուզվել է երկու մետրանոց բարձրությունից: 9 մարդ վիրավորվել է: Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: