Մյունխենի «Բավարիա»-ն կադրային խնդիրներով է մոտենում «Բարսելոնա»-ի հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը։
Դեռևս վնասվածքներից չեն հասցրել ապաքինվել կիսապաշտպաններ Արյեն Ռոբենը, Ֆրանկ Ռիբերին, Սեբաստիան Ռոդեն, պաշտպաններ Դավիդ Ալաբան և Հոլգեր Բադշտուբերը:
Ռոբենը խաղադաշտ դուրս չի գալիս սրունքի, Ռիբերին՝ ոտնաթաթի, Ալաբան՝ ծնկի իսկ Բադշտուբերը՝ ազդրի վնասվածքների պատճառով։ Նշենք, որ «Բարսելոնա» – «Բավարիա» հանդիպումը մայիսի 6-ին է։