Խնդրանք նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆեյսբուքի մի խումբ օգտատերեր միացել են ՀՀ նախագահին ուղղված քաղաքացի Ալեն Սիմոնյանի բաց նամակին, որտեղ նշված է.
“Հարգելի պարոն նախագահ, Հանրապետության հրապարակում միջոցառման ժամանակ տեղի ունեցած պայթյունի մեղավոր ճանաչվեց Սերոբ Բոզոյանը: Նա դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Հասարակության մեջ տարբեր գնահատականների արժանացած այս դատավճիռը չէ, որ ես այս նամակով առաջարկում եմ քննարկել, քանզի իրավական գնահատականն արդեն տրվել է: Ուզում եմ խնդրել Ձեզ, որպես ՀՀ նախագահ օգտվել Սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունից և ներում շնորհել այդ խեղճ հայ մարդուն, ով իր խնամքին ունի անչափահաս երեխա և տառապում է քաղցկեղով: Խնդրում եմ ավելացնել նրան տրված կարճ ժամանակը, որը նա կարող է անցկացնել իր ընտանիքի հետ: Գիտակցում եմ, որ ուղիղ պատասխան Ձեզանից ես չեմ ստանալու, բայց ակնկալում եմ պատասխան գործողություն”,- ասված է բաց նամակում:




Լրահոս