Էրդողանը որոշել է վրե՞ժ լուծել Պուտինից ապրիլի 24-ին Հայաստան այցելելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես երևում է Անկարայից ստացվող վերջին տեղեկություններից, Թուրքիան ու մասնավորապես այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է «պատժել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ Հայաստան այցելելու համար:

Այսպես՝ այսօր ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին, որ «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը հետաձգվում է` կապված ռուսական «Գազպրոմի» և թուրքական Botas պետական ընկերության միջև բանակցությունների հետ:

Սակայն պետք է նշենք, որ սույն գազատարը որքան Ռուսաստանին, նույնքան էլ Թուրքիայի համար էր շահեկան: Այսպես, եթե «Գազպրոմն» այս ընթացքում արդեն կորցրել է մոտ 100 միլիոն եվրո, ապա թուրքական կողմը ռուսական գազը ստիպված գնում է 100 դոլարով. ավելի թանկ, քան եվրոպական գազն է: Այժմ Ռուսաստանը Թուրքիային գազը վաճառում է մեկ խորանարդի համար 370 դոլարով:

Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ժամանի Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար:

Այսպես՝ իրար հաջորդող այս հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Թուրքիան փորձում է Պուտինին «պատժել»:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին մասնակցել է Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Երևանում իր ելույթի ժամանակ նա նկարագրել է 1915 թ-ի իրադարձությունները որպես զանգվածային բռնաճնշումներ, սարսափելի ողբերգություն, մեկ դարյա հնությամբ դրամատիկ իրադարձություններ ու հայ ժողովրդի հանդեպ բռնություն: Էրդողանն ու Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել են ՌԴ նախագահի խոսքերն ու հայտարարել, որ Մոսկվան նախ պետք է բացատրություն տա Ղրիմում ու Ուկրաինայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:




Լրահոս