Մահվան ելքով ավտովթար ավանակի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՀ-ի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Թոմաս Մադիգադեն մահացել է ավտովթարից: Դեպքը տեղի է ունեցել Բուրգերսֆորտ քաղաքի մոտակայքում: Այս մասին հաղորդում է Iol.co.za-ն: Մարզիչն իր ավտոմեքենայով Պոլոկվանեից Բուրգերսֆորտ է գնալուց եղել, երբ հանկարծ ավանակը հայտնվել է փողոցի կենտրոնում, դիմացի ավտոմեքենայի վարորդը մեծ դժվարությամբ խուսափել է վթարից, իսկ Մադիգադեն բախվել է կենդանուն ու տեղում մահացել:
40-ամյա մասնագետն այս տարվա հունիս ամսին էր նշանակվել ՀԱՀ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Գորդոն Իգեսունդի օգնական: 2002 թվականից նա նույն աշխատանքն է կատարել տեղի “Սուպերսպորտ Յունայթեդ” ակումբում: 90-ական թվականներին Մադիգադեն խաղացել է շվեյցարական “Ցյուրիխ” ակումբում:
armsport .am




Լրահոս