Շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, ոչ թե մարմնավաճառությունը. Վարդան Այվազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացրած «Եկամտային հարկի» մասին և «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ում ելույթի ընթացքում տեղից մշտապես արձագանքում էր Հրանտ Բագրատյանը: Այվազյանը նշեց, որ քննարկման ընթացքում ավելի շատ խեղաթյուրվել է ամբողջ օրենսդրական փաթեթի իմաստը:

«Որևէ մեկ «խոպանչիկի» չի վերաբերում սա, ի՞նչ եք սկսել բառախաղերի հետևից ընկնել: Ոչ էլ քաղաքացիություն կորցնելու մասին է խոսքը: Պարզապես ասում՝ էն հարկային գործակալը, որը աշխատողներ ա տանում Ռուսաստան, էնտեղ եկամտահարկ մուծելու փոխարեն ստեղ թող մուծի»,-նշեց պատգամավորը:

«Սա ԵՏՄ հնարավորություններից մեկն է, որ օգտագործում ենք: Ասում ենք, որ տալիս ենք արտոնություն, որ եթե շինարարական կազմակերպությունը այնտեղ աշխատում է, մի 5% էլ ստեղ վճարի: Այսինքն՝ ո՞րն է ավելի լավ՝ հեչ ստանա՞ էս երկիրը, թե՞ մի պուճուր բան ստանա: Ասում եք՝ այ տեսա՞ք, ոնց է վճարելու: Այսինքն՝ էդ հայկական մտածողությունը խորթ է ձեզ, որ մի բան էլ իրա երկրում վճարի: Էլ ոնց կլինի: Ասում են՝ կգան տրանզիտով կտանեն: Հա, ի՞նչ: Այսինքն՝ զաբոռը խփենք, ոչ մեկը գա, ոչ մեկը գնա՞: Մարդիկ երազում են, որ իրանց երկիրը տրանզիտ երկրիր դառնա, դուք բողոքում եք: Կգա էդ տանզիտը պոզով-պոչով կուտի՝ կեթա: Այ քեզի պատմություն, էս ինչ մտածողության ձևա: Պետք է ունենա ռեզիդենտություն, պետք է անի մաքսազերծում, վճարի ԱԱՀ: Է, կարդացեք մենակ ինձի համար չէ էդ տառաճանաչությունը»,- ասաց Վ.Այվազյանը և շարունակեց.

«Շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, ոչ թե մարմնավաճառությունը: Սրա մասին ենք խոսում, ինչի՞ մասին եք խոսում: «Խոպանչիկներին» ա վերաբերում, սրան ա վերաբերում… դարձրեցիք չգիտեմ՝ ինչ:»:




Լրահոս