
Լիբանանի մայրաքաղաքում` Բեյրութում, հզոր պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի արեւելյան շրջանում, որը հիմնականում քրիստոնյաներով է բնակեցված: Ականատեսները հաղորդում են պայթյունի վայրում սեւ ծխի առկայության մասին: Reuters-ը, վկայակոչելով անվտանգության ուժերի աղբյուրները, հաղորդում է, որ դա եղել է ականառումբի պայթյուն: Նախնական տվյալներով երկու մարդ է զոհվել, փոխանցում է ՌԲԿ-ն: Russiа Today-ը հայտնել է 15 վիրավորների մասին:
Նորությունների ազգային գործակալությունը հայտնում է, որ պայթել է ականապատ մեքենան, փոխանցում է “Ազատություն” ռադիոկայանը: