
ՌԴ Ուլան-Ուդե քաղաքում 20-ամյա կինը 5 ամսական հղիության փուլում ծնել է մահացած տղայի, որին տեղափոխել են դիահերձարան: Հերձելուց վայրկյաններ առաջ փոքրիկը սկսել է շնչել և բժիշկների հավաստմամբ` նրա կյանքը փրկելու հույսեր կան: Երեխայի մայրը տեղյակ չի եղել, որ հղի է ու չի ցանկացել այցելել կլինիկա: Երբ իրեն վատ է զգացել, տեղափոխվել է հիվանդանոց, ուր պարզ է դարձել, որ հղի է: Մահացած երեխային դուրս բերելով` բժիշկները շտապել են փրկել մոր կյանքը: